Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Հաղորդվում է, որ մայիսի 20-ին Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաքչին կհանդիպի ԵՄ քաղաքական տնօրեն Հելգա Շմիդի հետ՝ վերսկսելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեքստի աշխատանքը:
Թեհրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» ձգտում են մինչև հունիսի վերջը ավարտել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրի կազմման գործընթացը:










































