Սաուդյան Արաբիայում պետական դահիճների պակաս կա: Այս առիթով արդեն դրվել է հայտարարություն քաղաքացիական ծառայության նախարարության կայքում: Գրառման պաշտոնական վերնագիրը հնչում է գեղեցիկ՝ «կրոնական պաշտոնյա»: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, այդպիսի պաշտոնյաների պարտականությունների մեջ են մտնում մահապատիժների իրագործումը, որոնք Սաուդյան Արաբիայում անցկացվում են գլխատման և այլ տեսակի տույժերի տեսքով՝ ներառյալ անդամահատումը:
Հատկանշական է, որ դիմորդները կարող են աշխատանքային փորձ չունենալ, բայց նրանք պետք է նկատի ունենան, որ իրենք կվարձատրվեն պետական պաշտոնյաների նվազագույն աշխատավարձի չափով:
Արժե նշել, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել 85 մարդու, որը հավասար է ամբողջ 2014 թվականի ընթացքում մահապատիժների քանակին:








































