Դուբայի փողոցներում կսկսեն հսկողություն իրականացնել ռոբոտները: Գիտական ֆանտաստիկան և հոլիվուդյան ֆիլմերը օրեցօր դառնում են ավելի իրական, գրում է direct-press.ru-ն:
ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ մոտ ապագայում իրենք կներկայացնեն ռոբոտ-ոստիկանների, որոնք նախատեսված են փողոցներում հսկողության իրականացման համար:
Ինտերակտիվ ռոբոտները հսկողություն կիրականացնեն հասարակական վայրերում, և մարդիկ կկարողանան նրանց հետ խոսել միկրոֆոնների ու ինտերակտիվ էկրանների միջոցով:
Ռոբոտները զենք չեն կրի, քանի որ ստեղծվել են զբոսաշրջիկներին օգնելու և դիտման հսկողություն իրականացնելու համար:
Մարդիկ կկարողանան իրենց հուզող խնդիրների մասին հարցեր տալ:
Նախագիծը դեռ հետազոտության փուլում է, բայց արդեն կա ոստիկանության պլաններում:








































