Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին անկյունաքար է Անկարայի և Բրյուսելի հարաբերություններում, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիի, հարևանության քաղաքականության ու ընդլայնման բանակցություններում եվրահանձնակատար Յոհաննես Հանի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրի համատեղ հայտարարությունում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Անդամակցության մասին բանակցությունները մնում են անկյունաքար Թուրքիայի և ԵՄ-ի բանակցություների միջև: Մենք ընդգծել ենք կոնկրետ քայլերի կարևորությունը օրենքի գերակայության, ինչպես նաև տնտեսական ոլորտում: ԵՄ-ն ու Թուրքիան շարունակելու են համագործակցությունը այլ ընդհանուր առաջնայնությունների հարցում, այդ թվում՝ առևտրի և մաքսային միության արդիականացման, էներգետիկայի և անցագրային ռեժիմի ազատականությունների հարցում»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է՝ այսօր Բրյուսելում Թուրքիա-ԵՄ ասոցիացիայի խորհրդի նիստի կապակցությամբ:








































