ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ընդամենը 17 պատգամավոր է ստորագրել էլեկտրաէներգիայի հարցով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնած ստորագրահավաքի տակ։ Նախաձեռնությանը միացել են ՀԱԿ, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամները, «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» խմբակցությունները չեն միացել դրան:








































