Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են սխտորի հակաքաղցկեղային հատկությունները: Նրանք այդ համոզմանն են հանգել՝ փորձ կատարելով ուռուցքային հիվանդություն ունեցող մկների վրա, որի ընթացքում նրանց կերակրել են սխտորի բարձր պարունակությամբ ուտելիքներով: Փորձի արդյունքում գրանցվել է մկների վիճակի բարելավում՝ նրանց ուղեղում պակասել են քաղցկեղային բջիջները, հայտնում է Vladtime.ru-ն:
Սակայն դեռևս ուսումնասիրված չէ սխտորի ազդեցությունը մարդու վրա: Շատ հնարավոր է, որ մարդկանց հարցում սխտորի այս հատկությունը չափազանցված լինի:








































