Հիլարի և Բիլ Քլինթոնները 2014 թվականին աշխատել են ավելի քան 25 մլն դոլար՝ որպես հոնորար դասախոսությունների համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նման տվյալներ են պարունակվում Քլինթոնների ֆինանսական հաշվետվությունում։
Ելույթների թիվը գերազանցում է 100-ը՝ նշում է պարբերականը։
Հիլարի Քլինթոնը նաև 5 մլն դոլար է աշխատել որպես հոնարար «Դժվար որոշումներ» գրքի համար, որը թողարկվել է անցած ամռանը։
Նշվում է, որ Հիլարի Քլինթոնի հոնորարը մեկ ելույթի համար 2012 թվականից կազմում է մոտ 300 հազար դոլար։







































