Կենտի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությանը մասնակցել է 44 ուսանող: Կամավորները 30 րոպե վազել են: Առաջին խումբը փորձի ժամանակ երաժշտություն է լսել, երկրորդը՝ խոսել հեռախոսով, երրորդը՝ ուղարկել հաղորդագրություններ, իսկ չորորդը ստուգողական խումբն էր: Այս մասին պատմում է Zee News-ը:
Սմարթֆոնով երաժշտություն լսելը ավելացրել է վազքի միջին արագությունը և սրտի զարկերի հաճախությունը: Միևնույն ժամանակ, մասնակցիները հաճույք են ստացել:
Հեռախոսով խոսողների վազքի արագությունը նվազել է, իսկ սրտի զարկերի հաճախությունը մնացել է նույնը:
Հաղորդագրություն ուղարկողների մոտ նվազել է արագությունը և սրտի աշխատանքի հաճախությունը:
Փորձի արդյունքներից ելնելով` կարելի է ասել, որ երաժշտություն լսելը և հեռախոսով խոսելը ընդունակ են ավելացնել պարապմունքի տևողությունը և հաճախականությունը, քանի որ հաճույք են պատճառում: Համենայն դեպս, մասնագետները խորհուրդ չեն տալիս պարապմունքների ժամանակ օգտվել սմարթֆոնից, որովհետև վարժությունների ինտենսիվությունը կարող է նվազել, և դրանք կդառնան ոչ այնքան օգտակար:









































