Կենդանի ուտիճներ կուլ տալու ճապոնական հեռուստամրցույթը ցնցել է համացանցը՝ հայտնում է direct-press.ru-ն: YouTube-ում հրապարակված տեսանյութի դիտումների թիվն արագորեն ավելանում է:
Ինչպես երևում է տեսանյութից՝ այդ մրցույթում հաղթում են ուժեղ թոքերով մարդիկ, իսկ ում թոքերն ավելի թույլ են, նա կենդանի ուտիճը կուլ է տալիս:
Չնայած տեսանյութը հաշված օրերի ընթացքում հարյուր հազարավոր դիտումներ է ունեցել՝ այն մեկնաբանողները համամիտ են, որ շոուն զզվելի է:









































