Բավական է երկու րոպեով հեռանաս գազօջախից, որ պատրաստվող ուտելիքը այրվի: Այդ իսկ պատճառով Սիեթլ քաղաքից երկու գյուտարար ստեղծել են հատուկ Meld սարքավորում, որը կօգնի վերահսկել պատրաստվող կերակուրի ջերմաստիճանը՝ կիրառվող ջերմության ինտենսիվությունը կարգավորելու եղանակով, գրում է kedem.ru-ն:
Meld-ը բաղկացած է 2 մասից` ջերմաստիճանի ցուցիչից, որն ամրացվում է կաթսայի եզրին, և հատուկ բռնակից, որը հագցվում է գազօջախի բռնակներից մեկի փոխարեն և անհրաժեշտության դեպքում կարգավորում է ջերմությունը:
Ջերմության ճիշտ օգտագործումը խոհարարության ամենակարևոր հարցերից մեկն է: Meld-ի ստեղծողները հավատացնում են, որ այդ սարքավորումը նույնպիսի հեշտությամբ համեղ ուտելիք պատրաստելու հնարավորություն կտա, ինչպես դա անում են արհեստավարժ խոհարարները: Նրանք իրենց նախագիծը հրապարակել են Kickstarter կայքում՝ իրացման համար 50000 դոլար հավաքելու նպատակով, բայց ստացած գումարը արդեն կրկնակի գերազանցել է սպասումները:









































