Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի միջև կայացել է հեռախոսազրույց: Ինչպես հայտնում է «Պիրվելի ռադիոն», հղում անելով իրազեկ աղբյուրներին, Վրաստանի վարչապետը Մոլդովայի կառավարության ղեկավարից պահանջել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի այցն այդ երկիր չկայանա, և Մոլդովան չընդունի վերջինիս օգնությունը բարեփոխումների հարցում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նրանց միջև հեռախոսազրույցը անցել է լարված մթնոլորտում՝ Ղարիբաշվիլին սպառնացել է Գաբուրիչին, որ եթե Սաակաշվիլին հրավիրվի Մոլդովա՝ որպես բարեփոխումների հարցով խորհրդական, ապա այդ քայլը բացասաբար կազդի վրաց-մոլդովական հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սաակաշվիլին Կիևում ընդունել էր Մոլդովայի կառավարության ղեկավարին: Հանդիպման ժամանակ Գաբուրիչը խնդրել էր նրան օգնել բարեփոխումների անցկացման հարցում:








































