Մասնակի կաթված ստացած 19-ամյա աղջիկը կարողացել է վերադարձնել իր տեղաշարժվելու ազատությունը՝ շնորհիվ մարդկային սաղմնային ցողունային բջիջների:
Աղջիկը գոտկատեղից ներքև չէր զգում, կորցրել էր նաև միզածորանի ու աղիների կառավարումը:
Բժիշկները ուրախալի կանխատեսումներ չէին անում՝ ենթադրելով, թե հիվանդը գամված կմնա անկողնուն ամբողջ կյանքում: Սակայն հնդիկ մասնագետ Գիտա Շրոֆի շնորհիվ ամեն ինչ փոխվեց: Նա աղջկան 8 տարի ներարկեց մարդկային ցողունային բջիջներ, ինչի շնորհիվ երկայում նա ամբողջությամբ վերականգնվել է ու կարող է ինքնուրույն քայլել՝ հայտնում է Meddaily-ն:
Այնուամենայնիվ, համաշխարհային փորձագետները թերահավատությամբ են վերաբերվում բջջային տեխնոլոգիաներին:










































