2014 թ. ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է 37-ամյա Մարկ Կոլբորնը՝ Անգլիայի հարավային Սաուտհեմփթոնից, գրում է mignews.com-ը:
Կոլբորնի խորթ եղբայրը Սաուտհեմփթոնի տանը կասկածելի քիմիական նյութեր է հայտնաբերել, ինչպես նաև նոթատետր, որտեղ Մարկ Կոլբորնը մասնավորապես գրել է, որ ցանկանում է կրակել արքայազն Չարլզի գլխին: Չկայացած ահաբեկչի եղբայրը անմիջապես ոստիկանություն է զանգահարել:
Կոլբորնը իր կուռքն է համարել նորվեգացի Անդերս Բեյվիքին, ով 2011 թ. 77 մարդ էր սպանել:
Կոլբորնը, ով կարմրահեր է, պատրաստ էր նույնիսկ կյանքը տալ արքայազն Չարլզին սպանելու համար, որպեսզի Հարին՝ արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը, ավելի արագ տիրանա գահին:
Սակայն բոլոր մեղադրանքները Կոլբորնը հերքում է:







































