Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՀՀ ներքին գործերին միջամտելու դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների զավակները կոչնչացվեն

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Այսօր քաղաքական դաշտում ակտիվ դերակատարներից թերևս ամենակենսունակը և գործունակը մնում է Հիմնադիր խորհրդարանը։ Անազատությունից հետո բոլորն ակտիվ գործողություններ են սպասում Հիմնադիր խորհրդարանի կողմից։ Տարբեր գնահատականներ են հնչում համագործակցության տարբեր ձևաչափերի շուրջ։ Նախօրեին ՀԱԿի պատասխանատուները քննարկում էին նույնիսկ և չէին բացառում համագործակցության եզրեր Հիմնադիր Խորհրդարանի հետ։ Համագործակցության ինչպիսի՞ հնարավորություն եք տեսնում, և ընդունո՞ւմ եք նման առաջարկները, թե՞ ոչ։

Ուզում եմ հիշեցնել, որ մենք համագործակցության մշտական կոչ ենք արել և նախախորհրդարանի ժամանակից սկսած հորդորել ենք բոլոր քաղաքական ուժերին, ակտիվ անհատներին, քաղաքացիական խմբերին որպեսզի նրանք փորձեն մեզ հետ միասին համապատասխան քննարկումներ կատարելով հանգել որոշակի պլատֆորմի և փորձել համագործակցել թեկուզ սկզբում, առանձին, մասնավոր ուղղություններով, հետո արդեն համատեղ աշխատանքի մեջ համադրելով մեր տեսակետները և գալով ընդհանուր հայտարարի հիմնական հարցերի առնչությամբ։ Շատ ողջունելի է, որ արդեն կան փոխադարձ անդրադարձներ մյուս կողմից հույս հայտնենք, որ այդ մղումները բարի են։ Բայց միևնույն ժամանակ մեր մոտեցումները ժամանակի մեջ երկարաժամկետ են և առաջնային փուլի մասով մենք կարծում ենք, որ բավականին ամբողջական համագործակցություն հնարավոր է։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռեժիմին հեռացնելու և արտահերթ ընտրությունների համար պայմաններ ստեղծելուն։ Խոսքը վերաբերում է ոչ թե այսօրվա գործող համակարգում ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ընտրական հանձանժողովների անմիջական վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին, այլ անկախ հանձնաժողով ստեղծելուն և այդ հանձնաժողովի հսկողության ներքո ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն։ Մենք դրա համար մտածում ենք, որ պետք է լինի կարճաժամկետ անցումային փուլ, որպեսզի հնարավոր լինի ապահովել այսօրվա վիճակից անցումը դեպի այն իրաիճակի, երբ ժողովուրդը հնարավորություն կունենա կամքը քաղաքակիրթ ձևով, ընտրությունների միջոցով արտահայտելու և մենք կարծում ենք, որ մեր հավանական ապագա գործընկերներին կկարողանանք համոզել նաև այդ հարցում։ Հնարավոր են այլ տարբերակներ, որոնք մենք այս պահին միգուցե չենք տեսնում, և մեր հավանական քաղաքական գործընկերներն այս պահին նույնպես չեն տեսնում, բայց կարևորը համատեղ աշխատելու ցանկությունն է և այդ համատեղ աշխատելու հունը պահելը։

Այսինքն, դուք հանուն համագործակցության պատրաստ եք սրբագրել որոշ բաներ։

Անշուշտ, մենք մեզ մարգարեներ չենք համարում և պատրաստ ենք վերատեսության ենթարկել։ Պարզ է, որ ամենասկզբունքային հարցերում մենք կոշտ կլինենք, բայց նաև այդ առումով մեր մոտեցումներն ավելի երկարաժամկետ հեռանկարի են վերաբերում, ուստի կարճաժամկետ հեռանկարում համագործակցություն կարող է լինել։ Տարբերակների մասին պետք է մտածել։

Իշխանություններն այսօր օրակարգ են բերել սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը, հանրաքվեն, որ սպասվում է 2016թի գարնանը ու ՀԱԿն իր կարևոր անելիքը կապում է և պայմանավորում է իշխանությունների գործողությունների հետ, որոնք կապ են ունենալու սահմանադրական փոփոխությունների հետ։ Սա կարո՞ղ է Ձեզ համար հանրային գործողությունների առիթ դառնալ։

Մենք չենք պատրատվում քննադատել հավանական գործընկերներին, մենք այդ ուղիով չենք գնա, կփորձենք ավելի կառուցողական լինել և դրանով իսկ ապահովել հավանական, ընդլայնված ընդդիմադիր դաշտի բազմապիսությունը։ Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ նրանք կամ մյուսները կարող են ունենալ իրենց պայքարի թիրախները և մարտավարությունը, բայց այն փոխծածկվող տիրույթը, որտեղ հնարավոր է համագործակցություն պետք է լինի համագործակցություն, որովհետև մենք կանգնած ենք ազգային աղետի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում