Գիտնականները փաստում են աշխատունակ տարիքի տղամարդկանց և կանանց մոտ կաթվածների թվի ավելացումը, գրում է ВВС-ն՝ հղում կատարելով Կաթվածների ուսումնասիրության բրիտանական ասոցիացիային, գրում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ 40-45 տարեկան մարդկանց թիվը, ովքեր կաթվածով հիվանդանոցներում են հայտնվել, այժմ երեք անգամ ավելի մեծ է, քան 15 տարի առաջ:
Այս «անառողջ» իրավիճակի պատճառը փորձագետները համապատասխան կենսակերպն են անվանում, ինչպես նաև Երկրի բնակչության կտրուկ աճը և առողջապահության համակարգի փոփոխությունները:
Նախկինում կաթվածը 65 տարեկանից բարձր մարդկանց հիվանդություն էր համարվում, սակայն այսօր այս հիվանդությունը զգալիորեն «երիտասարդացել» է:
Նշվում է նաև, որ կաթվածները վատ են ազդում ոչ միայն երիտասարդների առողջության, այլ տնտեսության վրա, քանի որ մարդիկ կորցնում են իրենց աշխատունակությունը:









































