Airbus ընկերության բաժնետոմսերն աճուրդի ժամանակ անկում են գրանցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սևիլիայում A400M ռազմական ինքնաթիռի կործանման մասին, հաղորդում է Associated Press-ը:
Բաժնետոմսերն արժեզրկվել են 2%-ով և 62․14 եվրո կազմել:
Ինչպես նշվում է՝ ներկա պահին հետաքննվում են վթարի պատճառները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Airbus-ի մաքուր շահույթը 2015-ի առաջին եռամսյակի դրությամբ տարեկան կտրվածքով ավելացել է 1․8 անգամ և կազմել է 792 միլիոն եվրո:
Airbus A400M-ի կործանման արդյունքում անձնակազմի վեց անդամներից չորսը զոհվել են:









































