Մայիսի 13-14-ը թուրքական Անթալիայում կանցկացվի ՆԱՏՕ-ի նախարարական գագաթնաժողով։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը՝ նշելով, որ գագաթնաժողովին կմասնակցի նաև Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ հանդիպման գլխավոր թեման կլինի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին նա հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Նա նշել էր, որ կքննարկվեն ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն ներկայացնող հարցեր, որոնց թվում է ՆԱՏՕ-ից հարավ գտնվող ծայրահեղականներից եկող սպառնալիքը։








































