Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա

Ներքևից եկող ներքևում մնացողները

Մենք միշտ ներքևից ենք գալիս. հայտարարում է ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի որդու՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին: Գալուստ Սահակյանը այս դեպքում անկասկած իրավացի է: ՀՀԿ-ում վաղեմի ավանդույթ է որդիներին ներքևից վերև բարձրացնելը, և Հովիկ Աբրահամյանը դառնում է այդ ավանդույթի կայուն շարունակողը: Իսկ ինչո՞ւ պետք է չդառնա, եթե Հանրապետական կուսակցության համար պետությունն ըստ էության վերածված է օջախի և օջախի տրամաբանությամբ էլ կառավարվում է:

Դրա համար է, օրինակ, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման գնալիս մտքի ծայրով իսկ չի անցկացնում, որ եթե անգամ մասնավոր հանդիպում է, այնուամենայնիվ կարող է ստանալ բավական լուրջ քաղաքական երանգավորում և դառնալ աղմուկի պատճառ՝ վտանգի տակ դնելով պետության համար այնպիսի կարևոր հարց, ինչպիսին հայ-վրացական հարաբերություններն են:

Գալուստ Սահակյանն ու ողջ իշխանական թիմը ամեն ինչ բացատրում է նույն օջախի տրամաբանությամբ՝ դե, մարդ էր, եկել էր, հո դուրս չէ՞ր հանելու: Այսինքն՝ պետություն չկա, կա օջախ, որի դուռը թակել են, բա ամոթ չէ՞ր փակ պահել թակողի առաջ:

Այս մտածողությունն է Հայաստանի Հանրապետությունը անկախության 24-րդ տարում հասցրել մի այնպիսի հանգրվանի, որտեղ անկախությունը ոչ միայն առաջ չի գնում, այլև ձեռքից է գնում ընդհանրապես: Բայց անկախությունը պետական հասկացություն է, օջախում այդպիսի հասկացություն չկա: Օջախում կա ժառանգականության, ծուխը վառ պահելու խնդիր, ինչի համար էլ ՀՀԿ-ական հայրերի գլխավոր խնդիրներից մեկը դառնում է որդիներին պաշտոնական համակարգում հարմար տեղավորելը:

Որ պետական մակարդակում շատ անհարմար բան է ստացվում այդ ամենից, և դրա վառ օրինակները մենք գիտենք, տեսնում ենք, զգում ենք, շոշափում են տարբեր ՀՀԿ-ականների որդիների գործունեության տեսքով, հայրերին իհարկե չի հուզում, որովհետև նրանց համար արդյունքի չափումը պետական պրիզման չէ: Նրանք միշտ ներքևից են գալիս, բայց ըստ էության ներքևում էլ մնում են՝ այդպես էլ չհասնելով պետության գաղափարին, որը գտնվում է ամեն ինչից վեր:

Նրանք ներքևում էլ մնում են, ինչքան էլ որ կարիերայի ընթացքում հասնում են բարձր պաշտոնների: Դրա վկայությունն է այն, որ վերև հասածներից ըստ էության և որևէ մեկը այդպես էլ չհասավ այն գաղափարին, որ իր առաքելությունը ոչ թե սեփական որդիներին ու դուստրերին տեղավորելն է՝ պաշտոնական լծակներն ու դիրքերն օգտագործելով, այլ պաշտոնական պարտականությունները կատարելով բոլորի որդիների, դուստրերի համար մրցակցային հավասար, օրինական, ազատ պայմաններ ստեղծելը, որ բարձրանան արժանավորները, ընտրվեն արժանավորները, հաջողության հասնեն առաջընթաց ունենան նրանք, ովքեր այդ հնարավորությունը կօգտագործեն ոչ թե իրենց ծնողներով, այլ իրենց մտքով, տաղանդով, կարողությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում