Սնկերը թեփից կարող են արտադրել կենսավառելիք: Դրանք արտադրում են ֆերմենտներ, որոնք թույլ են տալիս ցանկացած փայտանյութից ստացված նյութի զանգված վերածել գազի: Գիտնականները սովորել են ածխաջրածիններ ստանալ Aspergillus տեսակի բորբոսասնկերի միջոցով: Այս մասին գրում է Scince Direct պարբերականը:
Բացահայտումն արվել է Վաշինգտոնի պետական համալսարանի և Օլբորգսի համալսարանի միջազգային հետազոտողների խմբի կողմից: Հեղինակները կարծում են, որ ապագայում կարելի է բորբոսասնկերն օգտագործել կենսավառելիք ստանալու նպատակով:










































