Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է գերմանական Կարլսրուե քաղաք, որպեսզի ելույթ ունենա Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիների առաջ: Նախագահի ելույթը նախատեսված էր ցուցահանդեսի տաղավարի առաջ:
Ինչպես հաղորդում է Russia today-ը, Էրդողանի ելույթից առաջ տաղավարի մոտ բախումներ են տեղի ունեցել նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև:









































