Ստեղծագործական մոտեցում և ճիշտ հմտություններ, և նույնիսկ դեն գցած բանալիները և մետաղադրամները կարող են վերածվել արվեստի գեղեցիկ գործերի:
Ավստրալացի արվեստագետ Մայքլը հենց այդպես էլ անում է՝ բանալիները և մետաղադրամները դարձնելով շշեր, լուսամփոփներ և այլ գեղեցիկ վերամշակված մետաղե քանդակներ՝ հաղորդում է boredpanda.com-ը:
Արվեստագետն ասում է, որ իր ձեղնահարկը մաքրելիս ինքը գտել է հին պղնձե խողովակ, որը նա վերածել է օղակների և այնուհետև դրանցով սարքել գնդեր: Այնուհետև ստեղծագործաբար է մոտեցել նաև ոչ պիտանի հին բանալիներին և պղնձալարերին:




















































