Sony ընկերությունը՝ բջջային հեռախոսների համար ֆոտոմոդուլների խոշորագույն մատակարարը, 20 դոլար է վաստակում յուրաքանչյուր iPhone-ից, հայտնում է Wall Street Journal-ը: Բոլոր iPhone 6-երը և iPhone 6 Plus-ներն այդ ճապոնական արտադրողի տեսախցիկներն ունեն:
Պաշտոնական տվյալներով՝ 2015 թ. առաջին եռամսյակում մոտ 60 մլն iPhone է վաճառվել: Այդպիսով, Apple-ի համար տեսախցիկների մատակարարումից Sony-ն 1,2 մլրդ դոլար է վաստակել:









































