Walt Disney ընկերությունը դիտարկում է հնարավորությունը՝ ստեղծել «Ինդիանա Ջոնս» (Indiana Jones) ֆրանշիզի հերթական ու թվով հինգերորդ ֆիլմը, Vanity Fair-ի հետ զրույցում ասել է Walt Disney ընկերության մեջ մտնող Lucasfilm կինոընկերության նախագահ Քեթլին Քենեդին:
«Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմն արվելու է մեր ընկերության պատերի ներսում»,- հայտարարել է նա:
Սակայն Քենեդին հրաժարվել է հայտնել, թե ինչ փուլում է գտնվում տվյալ աշխատանքը: Ամեն դեպքում, ըստ հոլիվուդյան աղբյուրների, դեռ որոշված չէ ո՛չ ապագա նախագծի ռեժիսորը, ո՛չ գլխավոր դերակատարները:
2012թ. Walt Disney-ը ձեռք էր բերել Lucasfilm-ը, որին են պատկանում «Ինդիանա Ջոնսի» և «Ատղային պատերազմների» իրավունքները:









































