Մյանմայի փախստականների աճյուններ են հայտնաբերվել Թաիլանդի Նոկ ու Տո-կրա անմարդաբնակ կղզիներում, որոնք ստրկավաճառների կողմից օգտագործվել են որպես փոխաբերման կետ:
Ինչպես հայտնում է TASS-ը, այդ վայրի տեղը ոստիկաններին հայտնել է 13 տարեկան մի տղա, որը ձերբակալվել էր անօրինականորեն Թաիլանդ ներթափանցելու համար:
Նա պատմել է, որ ստրկավաճառները ճանկել են Մյանմայից փախստականների նավը, որտեղ ինքը եղել է: Մարդկանց տարել են Տո-կրա կղզի, որը ծառայել է որպես ինքնատիպ բազա մարդկանց առևտրով զբաղվողների համար:
Փախած տղան պատմել է, որ կղզում թաղվել է 10 փախստական:
Ոստիկանները Տո-կրա կղզում հայտնաբերել են մի քանի գերեզման: Հարևան Նոկ կղզում հայտնաբերվել է կտտանքների հետքերով տղամարդու դի:












































