Աֆենի Շակուրը՝ հանգուցյալ ռեփեր Թուփակ Շակուրի մայրը, հայտարարել է երաժշտի անհայտ ձայնագրությունները թողարկելու մասին՝ հայտնում է ամերիկյան Billboard-ը:
Նրա խոսքով՝ որդու մահից հետո մնացել են բազմաթիվ սևագրություններ ու անավարտ ձայնագրություններ:
Երաժշտի ժառանգությունը ղեկավարում է հատուկ ստեղծված Tupac Amaru Shakur Foundation-ը, որը Jampol Artist Management ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերել հետմահու թողարկել աուդիո և վիդեոձայնագրությունները ու նրա պատկերով հուշանվերները:
Աֆենի Շակուրը չի անվանել անհայտ ձայնագրությունների թողարկման ժամկետը: Դեռ չի որոշվել, թե երաժիշտներից ու պրոդյուսերներից ովքեր կաշխատեն սևագրերի վրա:
Ռեփերը սպանվել է 1996 թվականին՝ Լոս Անջելեսում: Քննադատները նրան համարում են ամենաազդեցիկ ռեփերներից մեկը երաժշտության պատմության մեջ:
Նրա կատարմամբ ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 75 մլն ալբոմ:








































