Elle-ն ներկայացնում է մոր մոլորակի ամենագեղեցիկ, գիրուկ կանանց:
Քեյթ Ափթոն

22-ամյա Քեյթ Ափթոնը երևի թե միակ մոդելն է plus-size չափի, որը զարդարել է Sports Illustrated Swimsuit Issueի շապիկը:
Քիմ Քարդաշյան

Էպատաժային ռեալիթի շոուի աստղը արմատապես փոխեց կանացի գեղեցկության մասին պատկերացումները:
Ադել

Եվս մի գեղեցկուհի, որը կոտրեց շոու-բիզնեսի կարծրատիպերը, երգչուհի Ադելն է: Շնորհիվ տաղանդի ու վառ արտաքինի՝ նա անհավանական հաջողության հասավ ամբողջ աշխարհում:
Անձամբ երգչուհին խոստովանում է, որ երբեք չի երազել նիհար լինելու մասին, ավելին, հպարտանում է, որ ունի այնպիսի կազմվածք, ինչպիսին կանանց մեծ մասը:
Քրիստալ Ռեն

Ժան-Փոլ Գոտյեի մուսան կրում է հագուստի 50-րդ չափ: Նա իսկական ճանաչում ձեռք բերեց միայն գիրանալուց հետո՝ որպես plus size մոդել:
Քեյթ Ուինսլեթ

Մեր ժամանակների ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը արտաքինից հեռու է կանացի գեղեցկության մասին հոլիվուդյան պատկերացումներից: «Անձամբ ես մտադիր չեմ նիհարել: Ես ավելի կարևոր գործեր ունեմ»,- հայտարարում է բրիտանուհին:









































