Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Էպիկենտրոնը գտնվել է պրեֆեկտուրայի հարավային մասում՝ Հոնսյու կղզու արևելքում:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական բաժնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը 50 կմ խորության վրա է: Նշվում է, որ ցնցումներն զգացել են 11 պրեֆեկտուրաների բնակիչներ՝ ներառյալ Տոկիոն: Ցունամիի վտանգ չկա: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:
Նշենք, որ Ճապոնիայում վերջին օրերին տեղի են ունեցել 3 երկրաշարժեր՝ 4 բալից բարձր մագնիտուդով: Դրանցից մեկի արդյունքում նկատվել է ցունամի։








































