Անգլիացի հոգեբանների հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ սմարթֆոնից օգտվող մարդու մոտ կարող է առաջանալ կախվածության զգացում:
«Սմարթֆոնային» կախվածության նշանները հետևյալներն են. եթե մարդը չի կարող ապրել առանց բջջային սարքավորման և չի բաժանվում դրանից նույնիսկ քնի ժամանակ:
Անցկացված հետազոտությունները թույլ են տալիս պնդել, որ 21-րդ դարի մարդու համար այդ կախվածությունը փաստ է, և այն կարող է առաջացնել առողջության հետ կապված լուրջ խնդիրներ: Պարզվել է, որ օգտագործողների մոտ 13 տոկոսն ունեն այդպիսի կախվածություն, իսկ միջին օգտագործողը հեռախոսի հետ անցկացնում է օրեկան 3.5 ժամ, հաղորդում է S2 պորտալը:
Սմարթֆոնից հաճախակի օգտվելը կարող է առաջացնել «նարցիսիզմ», և որ ավելի վտանգավոր է՝ նևրոզ:
Հետաքրքրական է, որ հոդվածի հեղինակները սմարթֆոնների վաճառքի պրոցեսը համեմատել են սիգարետների հետ, և կարծիք են հայտնել, որ բջջային սարքավորումների իրացումը պետք է ուղեկցվի առողջության համար վնասակարության մասին գրառումներով:










































