Երգչուհի Քեթի Փերին երկրպագուներին ուրախացրել է ոչ սովորական կերպարով՝ նկարահանվելով Wonderland Magazine-ի նոր համարի համար:
Երգչուհին զարդարել է համարի մի քանի շապիկներ՝ ցուցադրելով Fendi, Christian Dior, Chanel, Vionne ապրանքանիշների հագուստներ: Ֆոտոշարքի հեղինակը Քրիսթիան Օիթան էր:














































