Լիտվան մայիսի 1-ից սկսում է նախագահել ՄԱԿ ԱԽ-ում: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Լիտվան սկսում է նախագահությունը ՄԱԿ ԱԽ-ում: Կարևոր աշխատանքն առջևում է »,- գրել է Գրիբաուսկայտեն:
Նախագահության ժամանակ Լիտվան պետք է կոորդինացնի արդիական հարցեր՝ կապված Մերձավոր Արևելքում իրավիճակի և Հյուսիսային Աֆրիկայից ԵՄ միգրացիայի ճգնաժամի հետ:
Լիտվան նաև Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով կոմիտեի և երկու՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ու Եմենի պատժամիջոցային կոմիտեների նախագահն է:
Նախագահության ընթացքում Լիտվան նաև Նյու Յորքում լօրագրողների անվտանգության վերաբերյալ դեբատներ կանցկացնի:









































