Բարաք Օբամայի հայրենի Չիկագո քաղաքում կկառուցվի նրա անվան նախագահական գրադարան։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Այդ քաղաքը հաղթել է օբյեկտի կառուցման համար երկու այլ թեկնածուներին՝ Նյու Յորքին ու Հավայային։
Գրադարանը կկառուցվի Չիկագոյի համալսարանում, որտեղ Օբաման աշխատել է որպես իրավունքի հարցերով պրոֆեսոր։ Քաղաքի հարավային մասում գտնվում է Բարաք Օբամայի տունը։
Նշվում է, որ մյուս երկու քաղաքները նույնպես առնչություն ունեն Օբամայի հետ. նա մեծացել է Հավայայում և սովորել Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։







































