Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Թուրքիան կհրաժարվի՞ ԵՄ-ից հանուն Շանհայի համագործակցության կազմակերպության. The Diplomat

Թուրքիայի կողմից ձեռնարկված վերջին քայլերը թույլ են տալիս ենթադրելու, որ այն, հավանաբար, պատրաստվում է մուտք գործել Շանհայի համագործակցության կազմակերպություն: Եթե դա այդպես է, ապա դա լուրջ սխալ հաշվարկ կլինի նրա կողմից: Այս մասին գրում է ճապոնական The Diplomat պարբերականը:

Եվրամիության համար ներկայում լավ օրեր չեն: Նման իրավիճակում զարմանք չի առաջացնում այն, որ ԵՄ անդամագրման որոշ թեկնածուներ այլևս չեն այրվում եվրոպական ակումբի անդամ դառնալու ցանկությամբ: Եվ Թուրքիայի համար, որի անդամագրության հայցը կարծես թե ամենաթերագնահատվածն էր, այլընտրանքի որոնումը միանգամայն խելացի քայլ է:

Վերջիվերջո, համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ Թուրքիան ներկայում բուռն աճի փուլում է: 2009-2011 թվականներին երկրի տնտեսությունում տեղի ունեցավ կտրուկ ցատկ՝ 614.6 մլրդ դոլարից 775 մլրդ դոլար: Եթե խոսենք այն դերի մասին, որը երկիրը զբաղեցնում է համաշխարհային ենթակառուցվածքում, ապա կարելի է հիշել, որ 2006 թվականից սկսած՝ 5 տարում Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ուղևորաշրջանառությունը աճել է ավելի քան 2 անգամ:

Համեմատած այն ժամանակվա հետ, երբ Թուրքիան առաջին անգամ արտահայտեց ԵՄ անդամ դառնալու իր ձգտման մասին, նրա կշիռը արտաքին քաղաքական ոլորտում զգալիորեն աճել է թե´ տարածաշրջանային, թե´ գլոբալ մակարդակով:

Չնայած այն բանին, որ Անկարան ունի ԵՄ-ի հանդեպ իր դիրքորոշումը վերանայելու բոլոր հիմքերը, Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու նրա խաղադրույքը կդառնա ռազմավարական սխալ: Շանհայի համագործակցության կազմակերպությունում Թուրքիան արդեն ունի «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ:

Անցած ամսվա վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուն էր գնացել՝ Պուտինին առաջարկելով ընդունել երկիրն այդ կազմակերպությունում՝ հայտարարելով, որ եթե իրենք անդամագրվեն Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ապա հրաժեշտ կտան ԵՄ-ին: Էրդողանը նշել էր նաև, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Թուրքիան ավելի շատ ընդհանուր արժեքներ ունի:

Խնդիրն այն է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը երիտասարդ կազմակերպություն է, որը դեռևս գտնվում է ձևավորման փուլում: Շանհայի հնգյակը դեռ պետք է նոր անդամներ ընդգրկելու մոտեցում մշակի: Նույնքան անորոշ է կազմակերպության դերը տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցներում: Միևնույն ժամանակ կազմակերպության տնտեսական քաղաքականությունը նախկինի պես որոշում է Չինաստանը:

Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ Թուրքիան անդամագրման ցանկություն հայտնած միակ երկիրը չէ: Իրենց ցանկության մասին են բարձրաձայնել նաև Հնդկաստանն ու Պակիստանը: Հետաքրքրություն է դրսևորել նաև Իրանը:

Իրականությունն այսպիսին է՝ Թուրքիայի անդամագրումն այդ կազմակերպությանը չի ուժեղացնի Թուրքիայի դիրքերը համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում են Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացմանը, սակայն ոչ ոք այն չի դիտարկում որպես լուրջ մրցակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում