Կիմ Չեն Ինը մահապատժի է ենթարկել ազգային «Ինխասու» նվագախմբի 4 երաժիշտների: Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նրանց մահապատժի են ենթարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդի ընտանիքի մասին տեղեկություններ հրապարակելու համար:
Նրանց գնդակահարել են մարտին լրտեսության մեղադրանքով, Yonhap news ageny-ին պատմել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներից մեկը:
Մեկ այլ պատգամավոր էլ ասել է, որ նրանց գնդակահարել են Կիմ Չեն Ինի ընտանիքի գաղտնիքները հրապարակելու համար: Խորհրդարանականները մահապատժի մասին իմացել են հետախուզության ներկայացուցիչներից:
Նշվում է, որ տարեսկզբից սկսած՝ Հյուսիսային Կորեայում մահապատժի է ենթարկվել 15 բարձրաստիճան պաշտոնյա:










































