Չինաստանի Չունցին քաղաքում՝ զբոսաշրջային ամենաաշխույժ փողոցներից մեկում, վերջերս բացվել է նոր անսովոր շինություն՝ հասարակական զուգարան, հայտնում է չինական Tencent News կայքը:
Զուգարանը պատրաստված է միջնադարյան եվրոպական դղյակի տեսքով: Այն կարող է միաժամանակ սպասարկել 2000 այցելուի:
Շինության ներսում բացի սովորական զուգարաններից, կա նաև «պոռնո զուգարանների հիանալի հավաքածու»:
Մինչ այդ, անգլալեզու Shanghaiist ռեսուրսը քննադատում է Չունցինի ճարտարապետներին՝ գրելով, որ նոր զուգարանը ոճով հիշեցնում է Գաուդիի ճարտարապետությունը Բարսելոնի Գուելի այգում:















































