Սովորական ֆիթնեսն արդեն այնքան էլ հետաքրքիր չէ, նրա հետ կարող է մրցակցել «Ֆիթ-սթրիփը»: Այս անվանումն է կրում պարապմունքը, որը կդասավանդի Դիտա ֆոն Տիզը, հայտնում է spletnik.ru-ն:
Հայտնի պարուհին ու մոդելը համաձայնել է վարպետության դասեր տալ Canyon Ranch զբոսավայրում, որը գտնվում է Արիզոնա նահանգում՝ Տուսոնում:
Հաղորդվում է, որ 42-ամյա Դիտան վարպետության դասերին մասնակցող կանանց կսովորեցնի գեղեցիկ շարժվել, ինչպեսև բուռլեսկի հիմունքները:
Իսկ նրանց, ովքեր կցանկանան ավելի խոր գիտելիքներ ստանալ, Դիտան կտա բուռլեսկի պատմության դասեր: Նրա պարապմունքների կուրսը նախատեսված է այս տարվա հունիսի 8-12-ը:
«Այդ դասերը ոչ մի ընդհանուր բան չեն ունենա իմ ելույթների հետ: Ավելի շատ դա եղանակ է հայտնելու, թե ինչպես ձեռք բերել մոտիվացիա և վստահություն, նաև բացատրելու, թե ինչ ընդհանուր բան ունի բուռլեսկը ժամանակակից ֆեմինիստական շարժումների հետ»,- ասել է հայտնի պարուհին:
Նշված զբոսավայրում գտնվելը էժան հաճույք չէ. ամբողջ ծառայությունը կարժենա 5460 դոլար՝ ներառյալ 5-օրյա հանգիստը հյուրանոցում:












































