Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաղրամյան գիշեր Երևանում. Ապրիլի 12, 2004թ. (տեսանյութ)

Անվրդով ջարդարարները բացեցին խաղաղ ցուցարարների կողմից փակված պողոտան

Ապրիլի լույս 13-ի գիշերը բավական խաղաղ էր սկսվել Բաղրամյան պողոտայի լայնքով քաշված փշալարերի հարևանությամբ տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցների համար:

Մենք հանրահավաքի վայր հասանք մոտավորապես ժամը 1.50-ին, և առաջին բանը, որ աչքի էր զարնում` այդ ժամի համար անսովոր մարդաշատությունն էր. Բաղրամյան պողոտայում մոտավորապես երեք-չորս հազար մարդ կլիներ: Պողոտան, բնականաբար, փակ էր երթևեկության համար, բայց այնտեղ ակնհայտորեն հետաքրքիր իրադարձություններ էին սպասվում: Երևանի կենտրոնում հերթապահող մեր թղթակիցը արդեն մի քանի անգամ հաղորդել էր, որ պողոտայի մատույցներում ոստիկանական, կամ այդպես հագնված ուժերի ինտնենսիվ կուտակումներ են նկատվում: Այդ ընթացքում ընդդիմության ՙԵրազի՚ վրա տեղադրված բարձրախոսը ժամանակ առ ժամանակ երաժշտություն էր հրամցնում ներկաներին, Ալբերտ Բազեյանը արդեն անճանաչելիորեն խռպոտած ձայնով կազմակերպչական բնույթի ինչ-որ հայտարարություններ էր անում, հանրահավաքի հնաբնակների մի մասը` հիմնականում կանայք, նստած էր մայթի եզրաքարերին, մյուս մասը` հիմնականում տղամարդիկ, պառկած էր փշալարերի երկայնքով, ու նրանց մի մասը քնած էր: Իսկ հանրահավաքում տիրող ընդհանուր մթնոլորտը ուրախ էր: Մարդիկ ակտիվ շփվում էին, քննարկում ներքաղաքական իրադարձությունները, հետագա իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները, բարձր դասարանցի մի քանի աղջիկներ քննարկում էին ընդդիմության առաջնորդների հետ բնական շփումից ստացած տպավորությունները և այլն, և այսպես շարունակ:

Զով եղանակ էր: Ընդդիմության լիդերները` Արամ Սարգսյանը, Սմբատ Այվազյանը, Ալբերտ Բազեյանը, Արտաշես Գեղամյանը և Վազգեն Մանուկյանը, ՙԵրազի՚ մոտ պլաստմասե աթոռներին նստած, անշտապ զրուցում էին: Լրագրողական հետաքրքրությունս ինձ տարավ դեպի Ռոբերտ Քոչարյանի նվիրական փշալարերը. մինչ ես դրանց կառուցվածքն էի հանգիստ ուսումնասիրում, հանրահավաքի «հերթապահներից» մեկը մոտեցավ ինձ և խիստ քաղաքավարի խնդրեց հնարավորինս հեռու մնալ փշալարերից` ավելորդ սադրանքների տեղիք չտալու համար. ես, բնականաբար, ենթարկվեցի: Ու մինչ հանրահավաքի մասնակիցների հետ էի շփվում, փշալարերից մի հարյուր մետր վերև` փշալարերի երկրորդ շարքի ետևում շարված ոստիկանական ուժերի շրջանում շարժ սկսվեց: Հանրահավաքի մասնակիցները մի պահ անհանգստացան, սակայն ինչ-որ մեկը նրանց հանգստացրեց, թե` ՙսմեն են փոխում՚: Իրոք, մինչ այդ կանգնած սաղավարտավոր, վահանավոր և մահակավոր մարդիկ Բաղրամյան մուտքից մտան ԱԺ տարածք, ու նրանց տեղը գրավեցին նորերը, որ դարձյալ ԱԺ տարածքից դուրս եկան: Թվում էր, թե շարժը այսքանով էլ կավարտվի, սակայն այս իլյուզիաները հօդս ցնդեցին, երբ ոստիկանները հանեցին փշալարերի երկրորդ շարքը. սա նշանակում էր, որ նրանք մտադրվել են առաջ գալ: Ու հանկարծ փշալարարի տակ թիկնած մարդիկ, ասես միասնական հրամանի ենթարկվելով, ոտքի ելան. այդ ջրցան մեքենաների շարժիչների հռնդյունը նրանց ոտքի հանեց:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը փորձեց հանգստացնել ներկաներին. «Հոգեբանական ճնշում են ուզում գործադրել», բայց շուտով ոստիկանությունը սկսեց գործել: Նախ ոստիկանական «Ժիգուլի»-ի բարձրախոսից ինչ-որ ձայներ էին գալիս, որ լսելի չէին հանրահավաքի մասնակիցներին: «Ժիգուլի»-ն, սակայն, դանդաղ մոտենում էր, և ամենավերջում հասկանալի էր, որ նա ասում է. ՙԴուք խախտում եք հասարակական կարգը, ձեզ առաջարկվում է ազատել Բաղրամյան պողոտան՚: Այս նախադասությունը արտասանելուն պես` «Ժիգուլի»-ն արագ նահանջեց, և սկսեց ջրցան մեքենաներից մեկի առաջխաղացումը: «Կուռ շարքեր կազմեք, կուռ շարքեր կազմեք»,-հանրահավաքի մասնակիցներին հրահանգում էր Ալբերտ Բազեյանը, ու հանրահավաքի մասնակիցների շարքերը ամրացան: Նրանք սկսեցին սուլել, տարբեր ձայներով իրենց դժգոհությունն արտահայտել, բայց սա չէր կասեցնում ջրցան մեքենայի ընթացը. նա առաջ էր շարժվում` իր ետևից բերելով վահանավորների շարքը: Ջրցան մեքենան հաստատակամ առաջ էր շարժվում ԳԱԱ մայթին հնարավորինս մոտիկ: Երբ բավականաչափ մոտիկ էր, և արդեն նրա վճռականությունը ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, մեքենայի ուղղությամբ առաջին նետումները արձանագրվեցին: Ի դեպ, ցուցարարները նախ սկսեցին խմելու ջրի պլաստիկե դատարկ շշեր նետել ջրցան մեքենայի ուղղությամբ:

Բայց հասկանալի էր, որ պլաստիկե շշերը չեն կանգնեցնի երկաթյա պետականամետի ընթացքը. նման զորություն չէին կարող ունենալ նաև հանրահավաքի մասնակիցների` «Ռո-բերտ, հեռացիր»-ները, որ ջրցանի մոտենալուն պես ավելի էին սաստկանում: Ջրցանը հնարավորինս մոտեցավ փշալարերին ու առաջին շիթը բաց թողեց ցուցարարների ուղղությամբ: Այդ ընթացքում ընդդիմության լիդերները` Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, հասցրել էին տեղավորվել առաջին շարքում, իսկ նրանց կողմնակիցները հասցրել էին նրանց ծածկել ծածկոցով: Այդ պահից մոտ տասը րոպե տեղի էր ունենում մի յուրօրինակ երկխոսություն. ջրի շիթ-«Ռո-բերտ, հեռացիր» (ջրցանի ուղղությամբ պլաստիկե դատարկ շշեր են նետվում), ջրի շիթ – ավելի ուժեղ և հաստատակամ` «Ռո-բերտ, հեռացիր» (ջրցանի ուղղությամբ դատարկ պլաստիկե շշեր են նետվում), ջրի շիթ – ավելի վստահ և համաչափ` «Ռո-բերտ, հեռացիր»: Պլաստիկե դատարկ շշերը վերջացել են, և ընդդիմության ակտիվիստներից ոմանք ձեռքի տակ ուրիշ որևէ բան չունենալով` հանում են պաստառների փայտերը և դրանք նետում ջրցանի ուղղությամբ: Լսվում է առաջին պայթյունը` փշալարերի այնկողմում. զարհուրելի մի պայթյուն` «Ռո-բերտ, հեռացիր»:

Ջրի շիթ, ոչ ոք չի շարժվում տեղից, պայթյուն` արդեն ցուցարարների շարքերում. ոչ ոք տեղից չի շարժվում` «Ռո-բերտ, հեռացիր»: Պայթյուններ, ջրի շիթ, ոչ ոք տեղից չի շարժվում. «Ռո-բերտ հեռացիր»: Փայտերը վերջացել են, պլաստիկե շշերը նույնպես, ու ոչինչ չկա ջրցանի ուղղությամբ նետելու: Ու այստեղ հանկարծ մոտ վաթսուն տարեկան մի մարդ աննկարագրելի մի ոստյունով բարձրանում է մոտակա ծառին և, դրանից բարակ ճյուղեր կոտրելով, ցած է նետում` ՙզինամթերքով՚ ապահովելով իր համախոհներին: Ջրի շիթ, պայթյուն, ոչ ոք տեղից չի շարժվում. «Ռո-բերտ հեռացիր». Բաղրամյան պողոտան դղրդում է: Ու մեկ էլ հանկարծ ջրի շիթը ընդհատվում է: «Հանրապետություն» կուսակցության ակտիվիստներից մեկը շրջվում է հակառակ ուղղությամբ ու գոչում. «Ներքևից կգան» (սա տրամաբանական էր գոնե այնքանով, որ ցուցարարների ու ջրցանի միջև անցկացված փշալարերը նաև վահանավորներին էին խանգարում առաջ շարժվել): Ու մինչ ես կշրջվեի` կարմիր բերետավորների հսկայական խումբը թիկունքից հարվածում էր հանրահավաքի մասնակիցներին, անխնա ջարդում նրանց: Կիրառվում էին ռետինե մահակներ, էլեկտրաշոկ, պայթուցիկներ, զարհուրելի ձայնով պայթուցիկներ: Ու մինչ կարմիր բերետավորները հարմարվում էին իրենց վիճակին, հանկարծ բացվեց ԱԺ ընդունարանի դուռը, ու այնտեղից դուրս հորդացին ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները: Այդ ընթացքում աննկատ հանվեց նաև փշալարը, ու հանրահավաքի մասնակիցները հայտնվեցին եռաժանիի մեջ: և մի պահ երեք կողմից հարձակված ոստիկաններն ու հանրահավաքի մասնակիցները դառնում են մեկ ընդհանուր գունդուկծիկ:

Այս ամենը հիշեցնում էր միջնադարյան ճակատամարտ. ցուցարարները կռվում են արիաբար, բայց նրանց հակառակորդները պաշտպանված են սաղավարտներով ու վահաններով, զինված են ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով, իսկ հանրահավաքի մասնակիցների ձեռքում այլևս ոչինչ չկա, անգամ պլաստիկե շիշ, կամ էլ` պաստառի հենափայտ: Ցուցարարները շանս չունեն, նրանք ստիպված են նահանջել: Իսկ պետականամետները մեծահոգի են. նրանք կանանց հարվածում են միայն «քացով», իսկ տղամարդկանց` նաև մահակներով ու էլեկտրաշոկով: Ու պայթյուններ, զարհուրելի պայթյուններ: Բաղրամյան պողոտան ի վար դանդաղ վազողներին հետապնդում են մահակների հարվածներով: Հերթական պայթուցիկը պայթում է ուղիղ ոտքերիս կողքին. ոչինչ չեմ լսում, միայն տեսնում եմ, որ կամուֆլյաժով մեկը ծառի հաստ մի ճյուղով հարվածում է իր առաջ չորեքթաթ փախչող մի ծերունու: Ոչինչ չեմ լսում, տեսնում եմ միայն ծառի հաստ ճյուղով չորեքթաթ փախչող ծերունուն հարվածողի ուղեկիցների հրճվալից դեմքերը:

Նրանցից մի քանի քայլ ետ քայլում են սաղավարտավորները` մահակները սպառնալից վահաններին խփելով: Հետո ինչ-որ տեղից հայտնվում են «Կալաշնիկով» ավտոմատներով զինված ինչ-որ անձինք: Նրանց փողերն ուղղված են փախուստի դիմող ցուցարարների վրա: Հետագայում ոմանք կվկայեն, որ իրենց վրա կրակել են (ըստ ամենայնի` ռետինե փամփուշտներով): Լսողությունս կամաց վերականգվում է, և առաջին բանը, որ լսում եմ` Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող սեռական հայհոյանք է, և դրա հեղինակը մի ճերմակահեր մարդ է, որի մազերի ճերմակությունն արդեն հազիվ է նշմարվում չռռացող արյան տակից: Երկու հոգի իրենց ետևից քարշ են տալիս մի երրորդ ցուցարարի, որը, չգիտես ինչու, չի կարող քայլել, մի կին գոռում է. «Կամերան ջարդեցին, էն տղային ծեծեցին» (խոսքը ռուսական OPT-ի օպերատոր Լևոն Գրիգորյանի մասին է):

Շուրջբոլորս անընդհատ արյունոտ մարդիկ են հայտնվում. արյունոտ շորերով, արյունոտ աչքերով, արյունոտ մտադրություններով: Իսկ ընդդիմության ցույցի մասնակիցները խույս են տալիս` ով ինչպես կարող է, և մարդկային հսկա զանգվածը ցնդում է, անհետանում նեղլիկ նրբանցքներում. ասես` չի էլ եղել: Բաղրամյան պողոտայի վերջում արդեն ոստիկանական շարքը միայնակ է, ու այստեղ միայն սաղավարտավոր զորակոչիկներ են: Իսկ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները և կարմիր բերետավորները չկան ու չկան. կարծես չեն էլ եղել այս իրարանցման մեջ: Այս ամենից երկու ժամ անց արդեն Բաղրամյան պողոտայում դարձյալ ջրցան մեքենա է աշխատում, բայց այս մեկը թաղապետարանի ջրցան մեքենան է, որ մաքրում է կատարվածի հետքերը: Պողոտան բաց է. Ռոբերտ Քոչարյանը ապահովեց Բաղրամյան պողոտայով գրդոն անելու Գալուստ Սահակյանի սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերը նշված ջարդին ոստիկանների կողմից մասնակցել են մոտ երկուսուկես հազար հոգի: Ըստ լավատեղյակ աղբյուրների` գրոհողների մեջ են եղել նաև ոստիկանական օլիգարխների թիկնապահներ, նաև` «ղարաբաղյան բարբառով» խոսող անձինք: Պետք է հատուկ ընդգծել, որ ոստիկանների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված էին, և թերևս` նախապես հայտնի էր նաև օպերացիայի ժամը: Ընդդիմությունը կանխատեսում էր, որ ապրիլի 13-ին իրենց հանրահավաքին միանալու է շուրջ հարյուր հազար մարդ: Սակայն իշխանությունն էլ էր գիտակցում, որ ապրիլի 12-ին շուտ է, իսկ 13-ը ուշ կլինի: Սա է պատճառը, որ գործողության ժամկետ ընտրվեց Բաղրամյան գիշերը:

Նիկոլ Փաշինյանի (Արման Կարապետյան) հոդվածը 2004թ. ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում