Կուբայի կուսակցական և պետական գործիչները մասնակցել են պատարագի՝ նվիրված Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի շուտափույթ ապաքինմանը,- հաղորդում է RIA Novosti-ն:
Կիրակնօրյա պատարագն անցկացվել է Կուբայի Սուրբ Ղազարոս տաճարում, որը տեղակայված է Հավանայի մոտ: Պատարագին մասնակցել են տարբեր երկրների դիվանագետներ, վենեսուելական և կուբայական կազմակերպությունների պաշտոնական անձիք, հարյուրավոր հավատացյալներ:
Ձեռքերում մոմեր և ծաղիկներ պահած՝ նրանք աղոթել են Բոլիվարյան հեղափոխության առաջնորդի առողջության համար, որը բուժման կուրս է անցնում Հավանայի կլինիկաներից մեկում 2012 թ. դեկտեմբերին արված վիրահատությունից հետո:









































