Երևանի թիվ 11/03 ընտրատեղամասում առավոտից ակտիվ ընտրություններ են: Մինչ ընտրությունները ընտրատեղամասում ստուգվել են ընտրացուցակները, քվեաթերթիկներն ու թանաքները:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականաին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):







































