BMW ավտոկոնցեռնը հյուսիսամերիկյան շուկայից հետ կկանչի 570 000 ավտոմեքենա: Խնդիրը կապված է ակումոլյատորի սեղմակի հետ, որի պատճառով ավտոմեքենան կարող է պարբերաբար խլանալ:
Հետ կկանչվեն ամբողջ մոդելային շարքի երրորդ սերիայի ավտոմեքենաները, որոնք վաճառվել են 2007-2011 թթ., նաև` 2008-2012 թթ. առաջին սերիայի կուպեներն ու կաբրիոլետները և 2009-2011 թթ. թողարկված Z4 սպորտային մեքենաները:
ԱՄՆ տրանսպորտային անվտանգության կառավարման դաշնային ծառայության մասնագետները հայտնաբերել են, որ ակումուլյատորի սեղմակի գործարկման ժամանակ էլեկտրահաղորդալարի մասերը չափազանց արագ են մաշվում, ինչի հետևանքով շարժիչի գործարկման հետ կապված խնդիրներ են առաջանում,- փոխանցում է rosbalt.ru-ն:
BMW-ն հայտնել է, որ ընկերությանը միայն մեկ դեպք է հայտնի, որ այս խնդիրը վթարի պատճառ է դարձել:










































