Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն արձակուրդ է վերցրել` ընտանիքում սպասվող համալրման պատճառով: Այս մասին հաղորդում է Sky News-ը: Սպասվում է, որ առաջիկա օրերին Քեմբրիջի դքսի կինը`դքսուհի Քեթրինը, լույս աշխարհ կբերի երկրորդ երեխային:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արքայազն Ուիլյամը լրացուցիչ նախապատրաստական դասընթացներ է անցել`Bond Air Servis շտապօգնության ծառայությունում օդաչու աշխատելու համար: Ներկայումս նա ավարտել է ուսուցման առաջին փուլը` նախատեսվածից ավելի շուտ:
Այսպիսով, այժմ Ուիլյամն արձակուրդում է:








































