Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է նշանավոր հայագետ և ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արծարծվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն ու այն միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելուն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել պրոֆեսոր Սվազլյանի ներդրումն այս գործում` նշելով, որ նրա աշխատություններն արժեքավոր են և գիտական, և մարդասիրական տեսանկյուններից:







































