ELLE-ն ընտրել է 6 աստղային զույգերի, որոնց դեպքում կինն ամուսնուց մեծ է, բայց նրանք երջանիկ են:
Սեմ Թեյլոր-Վուդ և Աարոն Թեյլոր-Ջոնսոն, տարբերությունը՝ 24 տարի

Սեմ Թեյլոր-Վուդը ռեժիսոր է, պրոդյուսեր, սցենարիստ, նա հաղթել է քաղցկեղ հիվանդությանը, ծանր բաժանություն է ունեցել, հանդիպել է իր նոր սիրուն՝ Աարոն Թեյլոր-Ջոնսոնին, որն առավել հայտնի է «Աննա Կարենինայում» իր դերով: Տարիքային 24 տարվա տարբերությունը զույգին բոլորովին չի խանգարում երջանիկ լինել, նրանք ունեն 4 երեխա (2-ը՝ Թեյլոր-Վուդի նախորդ ամուսնությունից, 2-ը՝ համատեղ):
Թիլդա Սուինթոն և Սանդրո Կոպ, տարբերությունը՝ 18 տարի

Դերասանները ծանոթացել են «Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և կախարդական զգեստապահարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ և այդ ժամանակվանից ի վեր չեն բաժանվում: Ավելի քան 10 տարի միասին են:
Լերա Կուդրյավցևա և Իգոր Մակարով, տարբերությունը՝ 16 տարի

2013թ. ամռանը հայտնիներն ամուսնացել են ու երջանիկ են:
Դեբորա Լի-Լյուիս և Հյու Ջեքման, տարբերությունը՝ 14 տարի

Ջեքմանն արդեն 18 տարի ամուսնացած է պրոդյուսեր Դեբորա Լի-Լյուիսի հետ, որն իրենից 14 տարով մեծ է: Դերասանի խոսքով՝ ինքը միշտ հավատարիմ է եղել կնոջը և նրան սիրել է իրենց ծանոթության առաջին օրվանից:
Շակիրա և Ժերար Պիկե, տարբերությունը՝ 10 տարի

Զույգը ծանոթացել է երգչուհու Waka waka երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, որը 2010թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության հիմն էր:
Յանա Ռուդկովսկայա և Եվգենի Պլյուշենկո, տարբերությունը՝ 8 տարի

Ամուսիններն արդեն 5 տարի միասին են: 2013թ. նրանք տղա են ունեցել՝ Ալեքսանդրը։ Զույգը չի բացառում, որ դարձյալ երեխաներ կունենան:







































