Պարույր Հայրիկյանը Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանն ասել էր, որ միասնական թեկնածուի շուրջ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկումների ժամանակ իրենք պարզել են, որ երեքը միասին ունեն մոտ 40% ձայն: Փաստորեն, սրանով հաստատվում է, որ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ 60 տոկոս ձայն:
Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել սա և ասել, թե ինքն ունի՞ սեփական հարցումները, և ի՞նչ են ցույց տվել դրանց արդյունքները, «ես ունեմ իմ քաղաքացիական զարկերակը: Չեմ արել սեփական սոցհարցում: Օբյեկտիվ քաղաքական դաշտը տեսնում է, որ ժողովուրդը գնում է հաղթանակի: Բոլորս էլ հասկանում ենք, որ արդեն քվեաթերթիկները չեն փոխվի, գնում ենք ընտրության 7 թեկնածուով: Եթե շատ են վախենում, թող լինի երկրորդ փուլ և այդ փուլում կլինի այդ կոնսոլիդացիան քաղաքական դաշտի»:







































