Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը դարձել է վերջին հարյուրամյակում տղամարդու ամենալավ և ամենավատ սանրվածքների տերը: Վատագույն սանրվածքները համարվել են հյուսքերը, իրոկեզը գլխին և գանգուր մազերը, հայտնում է raut.ru-ն:
Դևիդ Բեքհեմը գլխավորել է երկու ցուցակներն էլ: Բեքհեմը նաև լավագույն սանրվածքներից մեկի (ճակատի մազափնջով) տերն է: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաընդունված սանրվածքը ճակատի մազափունջը հետ սանրած մազերն են:
Երկրորդ տեղում է դասական, կողքից կիսած մազերը, երրոդում՝ Ջասթին Բիբերի սանրվածքի նմանությամբ սանրվածքը: Ընտրվել են 10 ամենսիրված և 3 ամենավատ սանրվածքները:







































