Դանիայում մեծ քանակությամբ կոկաին է Հյուսիսային ծովի ափ նետվել, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Նախքան ափ հասնելը թմրանյութը մեծ տարածություն է հաղթահարել: Այն լավ փաթեթավորված և տեղադրված է եղել արկղերում, փոխանցում են ինտերնետ-ԶԼՄ-ները:
Գերմանացի ոստիկանները ևս ափի մոտ կոկաին են հայտնաբերել: Տեղական ԶԼՄ-ները հայտարարում են 100 կգ թմրանյութի մասին, փոխանցում է rosbalt.ru-ն:







































