Քյոլնի մայր տաճարում անցկացվում է Germanwings ընկերության А320 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի հոգեհանգստի արարողություն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սգո արարողությանը մասնակցում է մոտ 1400 մարդ, որոնց մեջ են ինքնաթիռի աղետի 150 զոհերի հարազատները, նաև՝ քաղաքական ղեկավարներ:
Զոհերի հիշատակը հարգելու են գնացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Ֆրանսիայի, Իսպանիայի կառավարությունների ներկայացուցիչներ:
Մայր տաճարում 150 մոմ է դրված՝ զոհերի թվով: Ինքնաթիռում եղել են 21 երկրների քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Germanwings ավիաընկերության ուղևորատար A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավում: Ինքնաթիռում եղել է 150 մարդ, որոնք բոլորը զոհվել են:










































