Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունը շանս կարող է ձեռք բերել միայն հզոր ալիք բարձրացնելով. քաղաքագետ

Մայիսի 5-ին կկայանան Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունները:

Թե ովքեր կլինեն թեկնածուներն, իհարկե, առայժմ հայտնի չէ, բայց կարևոր է նաև՝ նախագահական ընտրություններից հետո ընդհանրապես կլինի՞ հստակ ձևավորված ընդդիմադիր թեկնածու՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար, թե՝ ոչ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը՝ մինչև ապրիլի վերջը հասցնեն հզոր ընդդիմադիր ալիք ստեղծել։ Իհարկե, այս դեպքում կարևոր է, թե ինչ հետընտրական զարգացումներ կլինեն գալիք նախագահական ընտրություններից հետո։

«Եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կարևորվեր միասնական շտաբի գործունեությունը հետընտրական շրջանում և ընդդիմությունը կարողանար այդ ձևաչափից օգտվել՝ այդ դեպքում աշնանը նրանք կարող էին հզոր հանրահավաքային ալիք մեկնարկել, այսինքն նախագահական ընտրությունների նախաշեմին ծավալվող ալիք կբարձրացվեր։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը փոխանակ գնար հետընտրական զարգացումների ճանապարհով, ընդդիմադիր դաշտում դիրքավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանությունների հետ անհաջող սակարկությունների գնաց։ Ասում եմ «անհաջող», որովհետև վարչապետին չհաջողվեց փոխել, և ըստ էության, հետընտրական զագացումների փոխարեն տեղի ունեցավ ձևական մի բան՝ «Բարգավաճ Հայաստանի» դուրս գալը կոալիցիայից, որն անիմաստ էր, որովհետև դա կարող էր իմաստ ունենալ միայն մի դեպքում՝ եթե հետագայում «Բարգավաճ»-ը հանդես գար սեփական թեկնածուով:

Հիմա էլ՝ եթե ընդդիմությունը նախագահական ընտրություններից հետո հզոր հանրահավաքային ալիք չբարձրացնի՝ այդ երկու ամիսների ընթացքում, ապա շանս չի ունենա նաև քաղաքապետի և ավագանու ընտրություններում»,- ասաց քաղաքագետը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է նախագահական ընտրություններից հետո լինի ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ միավորում, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրություններ չեն, նույնիսկ խորհրդարանական ընտրություններ չեն: Քաղաքապետի ընտրությունները չեն ենթադրում միասնականություն, դա ընդհանրապես արդյունավետ չէ, դա անհեթեթություն է: Պետք է գործել առանձին՝ ընդդիմադիր հզոր ալիք բարձրացնելով, չգիտեմ՝ բայց ժամանակը կբավարարի, թե՝ ոչ»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում