HBO հեռուստաալիքը հայտնել է այն մասին, որ մտադիր է պայքարել ուղիղ եթերի հեռարձակման Periscope ծառայության դեմ: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
HBO-ն արդեն Periscope-ի սեփականատեր Twitter-ին խախտումների մասին մի քանի նախազգուշացում է ուղարկել: Ծառայության օգտատերերն այն օգտագործել են «Գահերի խաղը» հեռուստասերիալը ապօրինի հեռարձակելու համար:
Periscope-ում հայտարարել են, որ մտադիր են պայքարել նրանց դեմ, ովքեր օգտագործում են իրենց ծառայությունն ապօրինի կոնտենտի տարածման համար:










































