ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ չի կողմնորոշվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի թեկնածության հարցում,- այս մասին, ըստ Trend գործակալության, ճեպազրույցում հայտնել է գերատեսչության մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Նրա խոսքերով՝ ներկայումս պետքարտուղարը քննարկում է մի քանի թեկնածություն այս պաշտոնին առաջադրելու համար, ապա, Սպիտակ տան հետ խորհրդակցությունից հետո, կընտրի նոր ներկայացուցչին:
Նուլանդը չի անվանել թեկնածուի անունները, որոնք դիտարկվում են այս պաշտոնի համար:
Ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ԱՄՆ Ներկայացուցիչ Իեն Քելլին համանախագահի ժամանակավոր ներկայացուցիչ է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































