Նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ անմոռաց տպավորություններ և «անվտանգ էքստրիմ», Ֆինլանդիայում բացվել է Վեյո Ռյոնկյոնենի քանդակների այգին։ Այս մասին գրում է Kulturologia.ru-ն:
Այգու ստեղծող Վեյո Ռյոնկյոնենն արժանացել է Ֆինլանդիայի մշակույթի նախարարության մրցանակի: Սակայն նա այդպես էլ չի ներկայացել մրցանակաբաշխությանը:
Նա բետոնե կերպարների ստեղծման վրա աշխատել է գրեթե ամբողջ կյանքում՝ դեռևս դեռահասության տարիներից: Իր ստեղծագործություններին նա ոչ մի բացատրություն չի տվել, ինչպես նաև հրաժարվել է որևէ ցուցահանդեսի մասնակցելուց: Նրա գործերը ար-բրյութ («կոպիտ արվեստ») ոճով են, իսկ քանդակների առանձնահատուկ գծերից մեկը արհեստական ատամների կիրառությունն է:
Քանդակագործը մահացել է 2010-ին՝ 66 տարեկանում:
























































